Հագուստի ընտրությունը

Հոկտեմբերի 26-ին միջին դպրոցի 8-րդ դասարանների հերթական տողանի թեման կյանքի տարբեր իրավիճակներում դեռահասների հագուստի ընտրությունն էր: Նախ անդրադարձ կատարվեց տարբեր երկրներում դպրոցական հագուստի առանձնահատկություններին, հագուստի հիգիենային և այլն: Ապա սաները ներկայացրեցին երեկոյան, զբոսանքի, սպորտային, տոնական և դպրոցական հագուստները՝ ցուցադրության տեսքով:

Սաների ներկայացրած կերպարները վերլուծեց տողանի հյուրը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ դիզայներ Լիլիթ Մելիքյանը, ում դիպուկ դիտողությունները վստահաբար սաներին կօգնեն հետագայում հագուստ և կերպար ընտրելու գործում:

Հագուստի ընտրությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *