Սկզբունքներ

Ճեմարանը կրթության ասպարեզում կատարում է պետության և ազգի պատվերը և մեծ պատասխանատվություն է կրում վաղվա արժանավոր մտավորականների և քաղաքացիների կերտման գործում.

  • Անաչառությանը և օրինապաշտությանը նպաստող պայմանների մշտական կատարելագործում,
  • Մանկավարժական անձնակազմի և սովորողների մրցութային ընտրության գործընթացի հետագա կատարելագործում,
  • Ընդունելության և հետագա կրթության հարցերում Ճեմարանի բոլոր սովորողների համար հավասար մեկնարկային պայմանների և իրական երաշխիքների ապահովում,
  • Կրթական համակարգում կրկնուսուցման անհրաժեշտության աստիճանական հաղթահարում և վերացում,
  • Որպես ուսումնական գործընթացի առավելագույն արդյունավետության գլխավոր նախապայման` հենց Ճեմարանում վաղվա քաղաքացուն կենսականորեն անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում, յուրացում, դրանց հիման վրա որոշակի կարողությունների մշակում և կատարելագործում,
  • Ճեմարանի խնդիրների լուծման գործում ծնողական համայնքի աջակցության ապահովում հիմնադրամների միջոցով,
  • Որպես ճեմարանի նպատակների իրականացման կարևորագույն երաշխիք` նրա ինքնուրույնության և ինքնագործունեության առավելագույն ընդլայնում:

 

Սաների, շրջանավարտների, ծնողական համայնքի և աշխատակիցների միջև փոխհարաբերություններում ընտանեկան սկզբունքի հետևողական կիրառում` առաջնորդվելով «Ճեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է» կարգախոսով: