805 խմբի այցը Աուտիզմի ազգային կենտրոն

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ 805 խմբի այցը Աուտիզմի ազգային կենտրոն: Այս այցը ուներ մեկ նպատակ՝ ուրախություն պարգևել կենտրոնի երեխաներին:

 

Կենտրոնի աշխատակիցները սիրալիր դիմավորեցին ճեմարանականներին և ուղեկցեցին ուղեկցեցին երեխաների մոտ:

 

«Ցավոք,երեխաներից շատերը չէին արտահայտվում, բայց մենք փորձում էինք հնարավորինս ընկերակցել նրանց, լինել ազատ և հաղորդակցվող: Ընթացքում կազմակերպեցինք խաղեր, երգեցինք և պարեցինք: Առաջին հայացքից այդ երեխաները թվում էին փակ, խորասուզված իրենց մտքերի մեջ, բայց իրականում այդպես չէր: Նրանք մասնակցում էին բոլոր կազմակերպված խաղերին, երգերին, պարերին: Աշխատակիցները հյուրասիրեցին մեզ թեյով և քաղցրավենիքով: Մենք նոր ընկերներ ձեռք բերեցինք և առիթ ունեցանք շփվելու նրանց հետ: Վերջում հանձնեցինք նվերները և ստացանքնվերներ նաև նրանցից: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք իրագործելու այս այցը և ժպիտներ պարգևելու այդ երեխաներին»,- պատմում է Աննա Պետրոսյանը:

805 խմբի այցը Աուտիզմի ազգային կենտրոն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *