Դարձի ՛ր ամանորյա հրաշագործ, պարգևի՛ր ժպիտ…

«Դարձի ՛ր ամանորյա հրաշագործ, պարգևիր ժպիտ… » բարեգործական ծրագրի շրջանակում դեկտեմբերի 23-ին 6-րդ դասարանների մանկավարժները և սաները այցելեցին Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:

 

Սաների նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական վաճառքից ստացված հասույթը և ծնողական համայնքի կողմից տրամադրված գումարը օգտագործվեց Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում ապրող երեխաներին տաք հագուստ գնելու համար: Հայտարարված էր նաև քաղցրավենիքի և գրենական պիտույքի հավաք, որին մեծ սիրով մասնակցեցին ճեմարանական սաները: Առանձին և անվանական տոպրակներով պատրաստվեց նվերներ 48 երեխայի համար:

 

Բյուրեղավանի գիշեօթիկ դպրոցում ճեմարանականները մասնակցեցինք հաստատության տոնական հանդեսին, որին երեխաները պատրաստվել էին մեծ ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Ելույթ ունեցան նաև մեր սաները: Այնուհետև իրենց ձեռքով հանձնեցին նվերները:

 

Մթնոլորտը ջերմ էր, նպատակը իրականացված. կարողացանք ժպիտ պարգևել երեխաներին, ովքեր դրա կարիքը շատ ունեն:

 

 

Դարձի ՛ր ամանորյա հրաշագործ, պարգևի՛ր ժպիտ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *